Արևմուտքը կլքի ՀՀ-ին, հենց որ նա դադարի հետաքրքիր լինել որպես գործիք ՌԴ-ի դեմ՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Եվրամիությունն ու ԱՄՆ-ը բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ, արևմտյան ֆլյուգերներն ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, ասես դրանք ընդհանրապես երբեք չեն էլ եղել»,- ընդգծել է Մեդվեդևը։               
 
  • Շվեդիան ևս նախընտրեց կանանց

    Շվեդիան ևս նախընտրեց կանանց

    10.10.2013| 16:54
    2013 թ. գրականության Նոբելյան մրցանակը շնորհվեց կանադացի Էլիս Մունրոյին` փոքր արձակի համար: Տիկին Մունրոն կստանա 8 միլիոն նորվեգական կրոն (1,2 միլիոն ԱՄՆ դոլար): Էլիս Մունրոն նովելագիր է, 2009-ի Բուքերի մրցանակի դափնեկիր: Ամերիկացի քննադատները նրան անվանել են հյուսիսամերիկացի Չեխով:
  • Այսպես է հնչում ծիրանենու փայտից պատրաստված աշխարհում միակ հոբոյը (տեսանյութ)

    Այսպես է հնչում ծիրանենու փայտից պատրաստված աշխարհում միակ հոբոյը (տեսանյութ)

    07.10.2013| 11:56
    Հոբոյը, որպես կանոն, պատրաստում են աֆրիկյան գրենադինի սև փայտից։ «Շարական» համույթի հոբոյահար Ռուբեն Չաքրյանը, ունենալով դուդուկի օրինակը, որոշեց հոբոյ պատրաստել ծիրանենու փայտից։ Սա աշխարհում միակ օրինակն է։
  • Վախճանվել է  անվանի երաժշտագետ Արաքսի Սարյանը

    Վախճանվել է անվանի երաժշտագետ Արաքսի Սարյանը

    27.09.2013| 11:25
    Սեպտեմբերի 26-ին, կյանքի 76-րդ տարում վախճանվել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության թեկնածու, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Արաքսի Սարյանը:
  • Սոս Սարգսյանի մահվան կապակցությամբ  կստեղծվի թաղման  կառավարական հանձնաժողով

    Սոս Սարգսյանի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով

    27.09.2013| 11:22
    Սեպտեմբերի 26-ին, կյանքի 84-րդ տարում վախճանվել է ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի եռակի դափնեկիր, Մեսրոպ Մաշտոց շքանշանակիր, դերասան Սոս Սարգսյանը:
  • Դիմանկարի հայ վարպետը

    Դիմանկարի հայ վարպետը

    26.09.2013| 16:39
    Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի ցուցահանդես` նվիրված ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, դիմանկարի վարպետ, գեղանկարիչ ՍՏԵՓԱՆ ԱՂԱՋԱՆՅԱՆԻ 150-ամյա հոբելյանին: Ներկայացվելու են նկարչի ուսանողական տարիների աշխատանքները, դիմանկարներ, բնանկարներ:
  • «Այդ ես չեմ» ֆիլմը` «Կինոշոկ» փառատոնում

    «Այդ ես չեմ» ֆիլմը` «Կինոշոկ» փառատոնում

    26.09.2013| 12:39
    Երևանի «Ոսկե ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» ազգային կինոյի մրցութային ծրագրում առաջին մրցանակի արժանացած Մարիա Սահակյանի «Այդ ես չեմ» ֆիլմը ԱՊՀ և մերձբալթյան երկրների «Կինոշոկ» կինոփառատոնում ստացել է երկու պատվավոր մրցանակ` «Լավագույն ռեժիսոր» և «Լավագույն օպերատոր» անվանակարգերում:
  • Կանցկացվի Վազգեն Բաժբեուկ-Մելիքյանի հետահայաց ցուցահանդեսը

    Կանցկացվի Վազգեն Բաժբեուկ-Մելիքյանի հետահայաց ցուցահանդեսը

    20.09.2013| 13:00
    Սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 7-ը Երևանում «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամը կներկայացնի հայ կերպարվեստի 80-ական թվականների ակնառու ներկայացուցիչ Վազգեն Բաժբեուկ-Մելիքյանի հետահայաց ցուցահանդեսը:
  • Ծաղիկների փոխարեն. Ի հիշատակ Ջերարդ Գաֆէսճեանի

    Ծաղիկների փոխարեն. Ի հիշատակ Ջերարդ Գաֆէսճեանի

    20.09.2013| 11:18
    Ջերարդ Լևոն Գաֆէսճեանը բացառիկ անձնավորություն էր: Ծնված լինելով Նյու Յորքում 1925 թվականի ապրիլի 26-ին հայ գաղթականների ընտանիքում՝ նա մասնակցել է պատերազմի, փրկել է պատմական նշանակության կարուսել և հիմնադրել է հոյակապ արվեստի կենտրոն իր նախնիների հայրենիքում՝ Հայաստանում:
  • Բացվեց Օհան Դուրյանի կիսանդրին

    Բացվեց Օհան Դուրյանի կիսանդրին

    19.09.2013| 22:29
    Կոմիտասի անվան պանթեոնում այսօր բացվեց հայ մեծանուն դիրիժոր ՕՀԱՆ ԴՈՒՐՅԱՆԻ կիսանդրին: Ներկա էին հարազատները, քիչ թվով արվեստագետներ: Քաղաքական այրերից նկատեցի միայն Րաֆֆի Հովհաննիսյանին:
  • Ջութակահար Սերգեյ Խաչատրյանը փորձերի է գնում նաև սևացած մատներով

    Ջութակահար Սերգեյ Խաչատրյանը փորձերի է գնում նաև սևացած մատներով

    14.09.2013| 17:11
    Բազմաթիվ հեղինակավոր մրցույթների հաղթող, աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի տարերքը, երաժշտությունից բացի, մեքենաներն են։ Ընդ որում, սիրում է ոչ միայն վարել մեքենաներ, այլ վերանորոգել, սրքել։ Եվ այդ ջիղն իրեն անցել է հորից։ Երբ Սերգեյ Խաչատրյանը նկատեց, որ զարմացած նայում ենք իր մատներին, ծիծաղով նշեց, որ մատներն ապահովագրված չեն և շատ հաճախ փորձերի գնում է սևացած մատներով։